Մարզխորհրդի հերթական նիստն այսօր կայացավ Ալավերդիում: Մարզպետ Արամ Ղազարյանը հանդես եկավ 2024-ին կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված է մարզի 44 դպրոց: Նույն ծրագրով 2024-ին կառուցվել են 10 մանկապարտեզ և նախակրթարան, ընթացքի մեջ է 16 մանկապարտեզի և նախակրթարանի շինարարությունը։
Գյուղատնտեսության բնագավառին անդրադառնալով՝ մարզպետը նշեց,որ գուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2024 թ-ին կազմել են 21 հազ. 536 հա:
Մարզում առկա է 14 խելացի անասնաշենք, որից 4-ը կառուցման տարբեր փուլերում են, 12 սպանդանոցներ, որից 11-ը գործող են, 87 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ՝ 615 տոննա հզորությամբ:
Մարզի ղեկավարի ներկայացմամբ՝ Լոռու մարզում 2024 թ. քաղաքաշինության ոլորտում իրականացված, ինչպես նաև դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընդհանուր ծրագրային արժեքը շուրջ 54 մլրդ դրամ է:
2024 թ․ Լոռու մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 12.4 մլրդ դրամ: Հիմնանորոգվել կամ վերանորոգվել է ընդհանուր 81.2 կմ ճանապարհ:
Մանրամասները՝ տեսանյութում: