Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերը և քարտեզները
copy image url

Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերը և քարտեզները

Ներքին 1 շաբաթ առաջ - 20:14 11-04-2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը։

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ օրերս ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։