Տարիներ շարունակ Ալավերդու ներհամայնքային ճանապարհները փոսային նորոգման են ենթարկվում, սակայն մաշված են այն աստիճան, որ գոնե մեկ տարի չեն պահպանվում։ Տարիներ առաջ Ալավերդու Թումանյան փողոցում կատարված հիմնանորոգումն առաջինն էր։ Դրանից հետո կատարված փոսային նորոգումները, հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվածները, դեռ տարիներ առաջ Լոռու մարզպետի դժգոհության առիթ դարձան։ Դրանից հետո Ալավերդիում փոսային նորոգման աշխատանքներ կատարվում են միայն տեղական բյուջեի հաշվին։ Նախորդ տարի փոսային նորոգումներ Ալավերդիում կատարվեցին տարեվերջին, սակայն արդեն հիմա ալավերդցի վարորդները կրկին ստիպված են երթեւեկել ջրափոսերով ու քանդված ճանապարհներով։