Մամուլում շրջանառվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են․ Արմեն Սարգսյանի գրասենյակ
copy image url

Մամուլում շրջանառվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են․ Արմեն Սարգսյանի գրասենյակ

Ներքին 1 շաբաթ առաջ - 18:11 11-04-2025
Մամուլում շրջանառվող՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը:

Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը՝ մեկնաբանելով «Ազգ» օրաթերթի հրապարակումն առ այն, որ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց Երևան այցի շրջանակում հանդիպել է նախագահի հետ, այնուհետև նրանից «պատգամ» փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Հիշեցնենք, որ այսօր «Ազգ» օրաթերթը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց Երևան այցի ժամանակ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից:

Ամենից շատ դիտված