Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու Համաշխարհային բանկին պատկանող «Toyota RAV 4»-ը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու Համաշխարհային բանկին պատկանող «Toyota RAV 4»-ը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 17:12 11-04-2025
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

«Toyota RAV 4»-ը սպասարկում է Հայաստանում Համաշխարհային բանկի ներկացայացուցիչներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: