ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ գտնվում է Սյունիքի մարզում։
«Ծանոթացա Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին», «Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը, խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են»,- տեսանյութերին կից գրել է նա։