Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զինված» փորձել են շենքի նկուղից գողություն կատարել. shamshyan.com
copy image url

Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զինված» փորձել են շենքի նկուղից գողություն կատարել. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 09:52 11-04-2025
Ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 39/12 շենքի նկուղից փորձել են գողություն կատարել։

Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 33-ամյա Արաքսյա Խ․-ն հայտնել է, որ ժամը 13։30-ի սահմաներում Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի նկուղից 2 երեխաներ փորձել են գողություն կատարել, իր երեխան կանխել է, որի ժամանակ նրան վախեցրել են և ըստ իր երեխայի նրանց ձեռքին «ատրճանակ» է եղել:

Ոստիկանները պարզել են, որ գողության փորձ կատարած երեխաները հանդիսանում են Երևանի բնակիչներ 13-ամյա Լ․ Խ․-ն, 13-ամյա Ա․ Պ․-ն և 13-ամյա Մ․ Պ․-ն, ովքեր ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անցկացվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ և հանձնվել են ծնողներին, իսկ ատրճանակը եղել է մանկական խաղալիք:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված