Կարբիում պարեկի կողմից գողություն կատարելու օրը նաև հարակից գյուղի 2 բնակարանից է գողություն կատարվել
copy image url

Կարբիում պարեկի կողմից գողություն կատարելու օրը նաև հարակից գյուղի 2 բնակարանից է գողություն կատարվել

Ներքին 2 տարի առաջ - 19:11 03-03-2023
«Կարբիում պարեկի կողմից գողություն կատարելու նույն օրը մենք նաև հարակից գյուղում բնակարան մուտք գործելու, գողություն կատարելու վերաբերյալ երկու հաղորդում ենք ստացել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսանակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ այս դեպքերով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն, բոլոր դեպքերի հանգամանքները պարզելու նպատակներով։

«Գողություններ են կատարվել, դրանց վերաբերյալ ներկայացվել են հաղորումներ։ Քննությամբ կպարզվեն՝ գողություններ եղե՞լ են, թե ոչ, եթե եղել է, ապա ինչ է գողացվել»։

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ պարեկ կապիտան Ռաֆիկ Հայրապետյանը բռնվել էր բնակարանային գողություն կատարելիս։

Հիշեցնենք, որ Կարբիում անձի կողմից բնակարան մուտք գործելու և գողություն կատարելու փորձի դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով և իրականացվում է նախաքննություն։ Դեպքի վայրում մեկ անձ բռնվել է գյուղի բնակիչների օգնությամբ։ Նա ունեցել է վնասվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ վնասվածքը ստացել է առերևույթ հանցագործությունը կատարելու ընթացքում, չհաջողելուց հետո, բնակարաից իջնելուց վայր ընկնելու արդյունքում։ Քննությամբ ստացված վնասվածնքերի հանգամանքները նույնպես կպարզվեն։

Ամենից շատ դիտված