Սանահինի վանական համալիրի ճեմարանը՝ ջրի մեջ կորած

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 18:55 10-04-2025
Սանահինի վանական համալիրի նորոգման աշխատանքները շարունակվում են 2012 թվականից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված համալիրում նախորդ տարի իրականացված շինարարական աշխատանքներում պատվիրատուն բազմաթիվ թերություններ է գտել, շինարարությունն անավարտ է մնացել։

Համալիրի Զաքարյանների տանիքի սալիկները հանված են, նորերը՝ չտեղադրված, անձրեւաջրերն անարգել լցվում են դամբարան, ինչպես նաեւ Ամենափրկիչ եկեղեցի։

Առավել վատ վիճակում է Ճեմարանի հատվածը, անձրեւներից հետո օրեր շարունակ կաթում է տանիքից, հորդառատ անձրեւների ժամանակ էլ հատակին լճակներ են գոյանում։ Դարերով ՝ժամանակին ու աղետներին դիմակայած Սանահինի համալիրն այսօր անտեսված է:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի