Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
copy image url

Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Ներքին 1 շաբաթ առաջ - 12:08 09-04-2025
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գիշեր Գեղարքունիքի մարզում ականի պայթյունից վնասվածք է ստացել զինվորականներից մեկը: Մեր աղբյուրը պատմեց, որ Վարդենիսի սահմանային հատվածում կա ականապատված դաշտ, որի քարտեզը հայկական կողմը չունի։ Զինվորականը պատահաբար կանգնել է ականի վրա և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց․ «Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»։