Oragir.News-ը մի քիչ կրթեց Նիկոլ և Աննա Փաշինյաններին
copy image url

Oragir.News-ը մի քիչ կրթեց Նիկոլ և Աննա Փաշինյաններին

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 18:15 08-04-2025
Օրեր առաջ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումներում Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել էր Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։

Ուշաագրավ է, որ այս տողերը ոչ միայն Հրանտ Մաթևոսյանինը չէին, այլ նաև խեղաթյուրված էին․ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասել էր Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել կրթական արշավից, որին կից գրել է․ ««Կրթվելը նորաձեւ է» հատկապես՝ Մատենադարանում»։ Հոլովակից պարզ է դառնում, որ նրանք Oragir.News-ի հրապարակումից հետո խմբագրել են Հրանտ Մաթևոսյանի խոսքը․ թերևս, Oragir.News-ին հաջողվեց մի քիչ կրթել Նիկոլ և Աննա Փաշինյաններին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում