Women's Club-ի ծաղրածուները թիրախավորում են հայկական մամուլը և երիտասարդ բլոգերներին 

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 18:00 08-04-2025
Women's Club նախագծի թողարկումներից մեկի ժամանակ դերասաններն, անդրադառնալով բլոգինգին, սոցիալական հարցումներին և հայկական մամուլին, թիրախավորում են մամուլի ներկայացուցիչներին և երիտասարդ բլոգերներին։

Բեմադրված համարում վերջիններս պատկեր են ստեղծում, իբրև լրագրողները բողոքի ակցիաների ժամանակ ակտիվիստներին և քաղաքացիներին համոզում են բողոքել օրվա իշխանություններից, ստեղծված իրավիճակից։ Երգիծական այս համարները ծաղր են լրագրողի և ցուցարարի նկատմամբ ընդհանրապես։

Իհարկե, յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքն ունենալ լրագրողների և ցուցարարների մասին։ Եվ եթե ծաղրածուներն են անդրադառնում նրանց, այդպիսով՝ ընդգծում են նրանց հասարակական դերն ու նշանակությունը։ Հատկապես վերջին շրջանում իշխող ՔՊ-ն ակննհայտ ապապետական, հակաժողովրդական զիջումներ է անում, շեշտակի կորցնում է վարկանիշը, բարձրանում է հանրային դժգոհությունը իշխանությունների ապապետական և հակաժողովրդավարական քայլերից։ Բնական է, որ շատանալու են ցուցարարները և նրանց միջոցառումները լուսաբանող լրագրողները։ Եվ ոչ ոք, նույնիսկ ծաղրածուները չեն կարող այս ամենին անտարբեր մնալ։ Այսինքն՝ խորքում իշխանությունների մեղքերն են։

Ծաղրածուների այս մանրապատումն, իհարկե, համարժեք հակադարձման կարիք չունի։ Սակայն եթե լուրջ հայացքով դիտենք այն, ապա կարելի է ասել, որ նրանք այս կատակով խորթացնում են իրենց հասարակությունից, պետությունից հանրային, ազգային խնդիրներից, քանի որ ցուցարարին ներկայացնում որպես իդիոտ։ Սա ինքնին հակաժողովրդավարական է։ Նման կատակ կարող են անել բռնապետական երկրում։

Եթե Women's Club-ի ծաղրածուները ծիծաղով հասարակությունն առողջացնելու խնդիր ունեն, և եթե նրանց խիզախությունը միայն հասարակ մարդկանց նկատմամբ չի դրսևորվում, ապա կարող են ծաղրել Նիկոլ Փաշինյանին, որը կառավարության ղեկավարի գործը թողած, քոուչինգ բանախոսություններ է կարդում մարզերում, հեծանիվ վարում, ձվածեղ պատրաստում ու ատելություն տարածում, իսկ ազգային հարցերում զիջումներ անում ու ժողովրդին պարտվել սովորեցնում։ Այսպիսի ծաղրը գուցե կսթափցնի քաղաքականություն որոշողին, նա աղետալի սխալներ թույլ չի տա, ցուցարարը ստիպված փողոց դուրս չի գա, լրագրողն էլ ցուցարարների պայքարի մասին հանրությանը տեղեկացնելու խնդիր չի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում