«Orange մրգերի աշխարհ» խանութ-սրահը տիկտոկյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ասվում է, թե Հայաստան են ներմուծել եգիպտական կարտոֆիլ։
Ենթադրաբար խանութի աշխատակիցը հոլովակում ցուցադրում է տեղական և եգիպտական կարտոֆիլների տեսքը, որակը և համեմատում դրանց արժեքները։
Մենք փորձեցինք կապ հաստատել տվյալ խանութ-սրահ, սակայն հեռախոսահամար չկարողացանք գտնել։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ։
«Հնարավոր է Եգիպտական կարտոֆիլ բերեն, մարդիկ Սինգապուրից օդանվով էլ են բանջարեղեն բերում, բայց դա պետք է հիմնավորված լինի և իմաստ ունենա։ Եգիպտոսից կարտոֆիլ բերելու իմաստը ես բացարձակ չեմ հասկանում։ Եթե հայկական կարտոֆիլ կա, ո՞րն է Եգիպտոսից բերելու իմաստը»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։