Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել է. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել է. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 13:51 07-04-2025
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Kia», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hyundai»-ը կողաշրջվել և բռնկվել է:

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Հրշեջները մարել են ավտոեմքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Բախման հետևանքով 3 ավտոմեքենաները, կարելի է ասել, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով էլ խցանում է առաջացել՝ մոտ 5 կմ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: