Այս սեզոնին Երևանում օդի որակը փոխվում է դեպի լավը․ Տիգրան Ավինյան
copy image url

Այս սեզոնին Երևանում օդի որակը փոխվում է դեպի լավը․ Տիգրան Ավինյան

Ներքին 1 շաբաթ առաջ - 12:51 07-04-2025
«Այս սեզոնին Երևանում օդի որակը փոխվում է դեպի լավը, խնդիրներ ունենում ենք հիմնականում ձմռան ամիսներին»,- այսօր գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Պարզաբանվեց, որ ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով․ գումարվում է ջեռուցման սեզոնը, աշխարհագրական դիրքից և եղանակային պայմաններից ելնելով՝ խախտվում է օդափոխանակությունը, մշտադալար ծառերի սակավության պատճառով օդի բավարար ֆիլտրում չի կատարվում։

«Մինչև նախորդ տարի մենք Երևանում օդի որակի չափումներ այս ծավալով չէինք իրականացրել: Անցած տարի Երևանում ունեինք ավելի քան 160 սարք, և դրանց քանակն ու ծավալը մեզ հնարավորություն տվեց լայնորեն քննարկել այս թեման»,- ասաց Ավինյանը։

Նշվեց, որ քառամյա ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում օդի որակի բարելավման նպատակով։

Ամենից շատ դիտված