Բերին, տվին, ասին` շուտ գնա ստեղից. Փաշինյանը պատմեց՝ ինչպես է ստացել իր վարորդական իրավունքի վկայականը
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչպես է ստացել իր վարորդական իրավունքի վկայականը։
Նրա խոսքով՝ երբ վարորդական իրավունք է ստացել, հայտնի լրգարող էր․ «Այն ժամանակ հայտնի լրագրող էի, ծնկաչոք աղաչեի էլ՝ չէին թողնի քննություն տայի։ 300 մետրի վրա բերին տվին, ասին՝ «գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»- հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ ամեն տեղ ու ամենուր է այս վիճակը, ներառյալ՝ կառավարման համակարգում։