«Թալիբանը» հայտարարել է Կանդագարում բանտ գրավելու մասին
copy image url

«Թալիբանը» հայտարարել է Կանդագարում բանտ գրավելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 09:52 12-08-2021

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում) Զաբիուլա Մուջահեդը հայտարարել է շարժման ներկայացուցիչների կողմից աֆղանական Կանդագարում բանտի գրավման մասին:

«Կանդագար քաղաքի կենտրոնական բանտը երկարատև պաշարումից հետո այսօր երեկոյան ամբողջովին գրավվել է»,- նշվում է չորեքշաբթի՝ օգոստոսի 11-ին Twitter-ում Մուջահեդի հրապարակած հայտարարության մեջ:

Թալիբների հայտարարության համաձայն՝ հարյուրավոր կալանավորներ ազատ են արձակվել, իսկ ուղղիչ հաստատության աշխատակիցները հանձնվել են:

Իր հերթին Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հաղորդում է, որ «Թալիբանը» վերսկսել է Կանդագարի և հարևան Օրուզգան նահանգի վրա հարձակումները: