Ռուսաստանում առաջարկվել է 20% հարկ սահմանել այն տղամարդկանց համար, ովքեր չեն ամուսնանում և չեն ունենում երեխաներ։ Այս մասին գրել է URA News-ը։
Այդ գաղափարը ներկայացրել է Ռուսաստանի պետական դումայի գյուղատնտեսական հանձնաժողովի մասնագետ Վիկտոր Տարանինը։ Նա անհանգստանում է, որ բնակչության 30%-ը տղամարդիկ չեն ամուսնացել, և համոզված է, որ նրանք «ապագա չունեն»։