Dyson ընկերությունը ապրիլի 1-ին որպես կատակ ներկայացրել է «Airbrow» հոնքերի հարդարիչը։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Տեսանյութում մոդելը ցուցադրում է փոքրիկ վարդագույն սարք, որն օգնում է ձևավորել հոնքերը։ Դա ընդամենը կատակ էր, բայց որոշ օգտատերեր ցանկացել են, որ այս սարքը իրականում թողարկվի։