«Deutsche Welle»-ի ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում. ադրբեջանագետ
copy image url

«Deutsche Welle»-ի ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում. ադրբեջանագետ

Ներքին 2 շաբաթ առաջ - 23:31 01-04-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը.

«Deutsche Welle»-ն օրեր առաջ փաստավավերագրական ֆիլմ էր հրապարակել Արցախի մասին, որը կոչվում էր «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․․․»։ Ֆիլմը մեզ աղմուկ էր բարձրացրել հարևան հակառակորդների տեղեկատվական դաշտում, քանի որ շատ դրվագներով ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, նաև փաստում, որ Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել Լեռնային Ղարաբաղում ունեցած իր ձեռքբերումների վրա։

Ֆիլմը դիտելիս պատահմամբ եմ հայտնաբերել, որ այնտեղ մի կարճ դրվագ կա մոտ մեկ տարի առաջ ֆիլմի հեղինակին տված իմ հարցազրույցից սարերի հետ մեր գերբնական կապի մասին։ «Մենք մեր սարերն են, և մեր սարերը մենք ենք, մենք այնքան փոխկապակցված ենք, սարերը պաշտպանում են մեզ և մենք պետք է պաշտպանենք մեր սարերը․․․ մենք պատկանում ենք այդ սարերին․․․»։

Ես ոչ մասնագիտական մեկնաբանություններ շատ հազվադեպ եմ տալիս, բայց այս դրվագով ցանկացա կիսվել, քանի որ իսկապես համոզված եմ՝ մեր ուժը մեր սարերից է․․․🇦🇲❤️
Նաև խորհուրդ եմ տալիս նայել ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=9gGB9fvObyA

Ամենից շատ դիտված