Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ափսոսում է Քիմ Քարդաշյանից երեխաներ ունենալու համար։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։
Ռեփերը իր նոր հարցազրույցում նշել է, որ չի ցանկացել Քիմ Քարդաշյանից երեխաներ ունենալ և այդ որոշումը համարում է իր ամենամեծ սխալը։
«Սա իմ մեղքն է։ Ես չպետք է երեխաներ ունենայի այս կնոջից, սա Աստծո ծրագիրը չէր։ Ունեմ երեխաներ, բայց չունեմ իրավունքներ նրանց հանդեպ, թեև նրանք կիսով չափ իմն են», – ասել է Ուեսթը DJ Akademiks-ին տված հարցազրույցում։