Ռուսաստանում միկոպլազմային թոքաբորբի բռնկում է արձանագրվել: Այս մասին գրում է Lenta-ն։
Տարածվել է Mycoplasma pneumoniae բակտերիան, որը հեշտությամբ փոխանցվում է դիմացինին հասարակական տրանսպորտում, խանութներում և մարդաշատ վայրերում։
Բժիշկների խոսքով՝ վարակը կարող է հանգեցնել ծանր հիվանդության, որն ուղեկցվում է ուժեղ հազով, բարձր ջերմությամբ, իսկ որոշ դեպքերում՝ արյունոտ խորխարտադրությամբ։
Վիրուսաբան Վիկտոր Զուևը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում մնալ տանը և խստորեն պահպանել հիգիենայի կանոնները։