ՌԴ Գլխավոր դատախազությունը պահանջել է ժամանակավորապես վերացնել «Թալիբան»-ի նկատմամբ արգելքը։ Այս մասին գրում է Forbes-ը։
Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով ժամանակավորապես վերացնել «Թալիբան» շարժման գործունեության արգելքը։
Եթե դատարանը բավարարի դիմումը, «Թալիբան»-ը կարող է ժամանակավորապես դուրս գալ արգելված կազմակերպությունների ցուցակից Ռուսաստանում, ինչը կարող է ազդել դիվանագիտական և քաղաքական հարաբերությունների վրա։