Վարշավայում 51-ամյա կինը դիմել է հիվանդանոց, քանի որ երկար ժամանակ ստամոքսի ցավեր ուներ և տառապում էր մազաթափությամբ։ Բժիշկները հայտնաբերել էին, որ նա ներքին օրգանների խանգարում ունի։ Այս մասին գրում է The Warsaw-ը։
Մինչ այդ կինը նկատել էր, որ աշխատանքի վայրում իր թեյից տարօրինակ համ է գալիս, և պատճառը հասկանալու համար տեսախցիկ էր տեղադրել։ Տեսագրության մեջ երևացել էր, որ 56-ամյա գործընկերուհին կենցաղային քիմիկատներ է լցնում կնոջ թեյի մեջ։
Կինը դիմել է ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ երկու կանայք մի քանի ամիս առաջ կոնֆլիկտ են ունեցել, և մաքրուհին փորձել է վնասել գործընկերուհուն։
Մաքրուհուն ձերբակալել են, նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում՝ սպանության փորձ իրականացնելու հոդվածով։