Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Գյումրիում միջադեպ էր տեղի ունեցել գինովցած ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մասնակցությամբ. վերջինս հայհոյել էր լրագրողին։
Քիչ առաջ լրագրողները ՔՊ շտաբի մոտ կրկին հանդիպեցին Վիլեն Գաբրիելյանին և առաջարկեցին նրան ներողություն խնդրել պահվածքի համար։ ՔՊ-ական պատգամավորին որքան էլ փորձում էին հեռացնել, այնուամենայնիվ նա որոշեց խոսել լրագրողների հետ.
«Քեֆը լավ մարդուն բռնել ես, մոմենտով թեմա ես եփում, յանի ի՞նչ»,- նշում է պատգամավորը՝ չընդունելով իր սխալն ու ավելի բորբոքելով իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում