«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ անդրադարձավ Գյումրիի 31/70 ընտրատեղամասում արձանագրված խախտումներին:
«Արձանագրեմ, որ չհրկիզվող պահարանները շատ տեղերում են բաց, տեղամասերից մեկում քվեաթերթիկները լրիվ բաց դրված էին պահարանի վրա, ոչ թե ներսում, դժվար է ասել՝ այս ամենը անփութություն է, թե միտում»,- նշեց նա:
Չալաբյանը ընդգծեց ակնառու խախտում՝ երբ առավոտյան ընտրող քվեախցիկից դուրս է եկել առանց ընտրելու, հանձնաժողովի նախագահը մոտեցել է նրան և օգնել ընտրել. «Սա, իհարկե, անընդունելի է»:
Մանրամասները՝ տեսանյութում: