«Արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքները պարբերաբար ոտնահարվում ու անտեսվում են։
Վերջին զարկը՝ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը կամ կրճատումն է, որն աղետալի հետևանքներ է ունենալու ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար՝ մատնելով անօթևանության, չքավորության, արտագաղթի»,- Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով՝ շատ կարևոր է, որ մարդիկ միասնաբար պայքարեն իրենց իրավունքների համար։