Գիտնականները առաջարկել են ստեղծել արհեստական կլոններ, որոնք զուրկ են գիտակցությունից, զգացմունքներից և ցավի զգացողությունից։ Նրանք նախատեսում են օգտագործել այդ մարմինները դեղերի փորձարկման և օրգանների փոխպատվաստման համար։
Այս մասին գրում է Tecnology Review-ն։
Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ խիստ էթիկական սահմանափակումները խոչընդոտում են բժշկության զարգացմանը, և այս տեխնոլոգիան կարող է լուծել դոնորական օրգանների պակասի խնդիրը։
Սակայն նման գաղափարները հակասում են միջազգային օրենսդրությանը և բիոէթիկայի սկզբունքներին, քանի որ մարդու կլոնավորումն արգելված է։