ԱՄՆ գիտնականներն անվանել են կորոնավիրուսի համավարակի ավարտի պայմանները
copy image url

ԱՄՆ գիտնականներն անվանել են կորոնավիրուսի համավարակի ավարտի պայմանները

Արտաքին 3 տարի առաջ - 13:54 19-06-2021

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսային համավարակի ավարտը կարող է արագացվել հիմնականում չպատվաստված պետություններին պատվաստանյութերի արագ մատակարարման միջոցով, հատկապես զարգացող երկրներում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաճարակաբանության պրոֆեսոր Էդվարդ Տրապիդոն կարծում է, որ համավարակն ավարտվելու է 2022 թ., որից հետո հիվանդությունն ավելի էնդեմիկ է դառնալու:

«Մարդիկ ճանապարհորդում են, մյուսները փախչում են պատերազմից և վտանգավոր իրավիճակներից, և վիրուսը մուտացիայի է ենթարկվում»,- ասել է Տրապիդոն՝ նշելով, որ այս ամենի պատճառով պատճառոգործընթացը կարող է հետաձգվել:

Գիտնականը նշել է, որ պատվաստանյութեր բաժանելու ջանքերը պետք է կենտրոնանան Բրազիլիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի և այլ զարգացող երկրների վրա:

Ամենից շատ դիտված