Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի շտամ, որը կարող է COVID-19-ի «բրիտանական» և «կալիֆորնիական» տեսակների հիբրիդը լինել: Այս մասին հայտնում է New Scientist-ը՝ հղում կատարելով Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի գիտական համաժողովին:
Հիբրիդային շտամը հայտնաբերել է Նյու Մեխիկոյի Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի մասնագետ Բեթ Քորբերը: Եթե հայտնագործությունը հաստատվի, դա կլինի կորոնավիրուսի շտամների վերահամակցման առաջին դեպքը:
Նշվում է, որ ի տարբերություն սովորական մուտացիաների, որոնցում փոփոխությունները կուտակվում են մեկ-մեկ, ինչը հենց այդպիսի տարբերակների առաջացման պատճառն է, վերահամակցումը կարող է միանգամից մի քանի մուտացիա միավորել: Հիմնականում դա վիրուսին ոչ մի առավելություն չի տալիս, բայց երբեմն լինում է և հակառակը: