Գործիքակազմը նույնն է, նպատակը նույնն է՝ զավթել իշխանությունը Գյումրիում, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով իշխանությունների գործելաոճին:
«Օդում կախված լուրերի համաձայն՝ դա ունի հստակ գործիքակազմ. պետական հիմնարկությունների տնօրեններից պահանջում են ընտրել ՔՊ թեկնածուին, ասում են, որ ընտրելիս նախ ասեն՝ որ ժամին են գնալու ընտրատեղամաս, վիդեոյով նկարահանեն ոնց են քվեաթերթիկը դնում ծրարի մեջ, հետներն էլ դուրս բերեն 4 կամ 5 ընդդիմադիրների քվեաթերթիկներ»,- ասաց նա:
«Օդում կախված հերթական լուրի համաձայն՝ մանկապարտեզների և պոլիկլինիկաների տնօրեններին կանչում և ասում են՝ ձեր ընտրատեղամասերն ասեք, էնտեղ հատուկ մարդիկ են լինելու, որ ձեզ ճանաչում են և հատուկ քվեաթերթիկներ են տալու, որ հետո նայեն՝ դուք հաստատ քվեարկել եք, թե չէ»,- հավելեց նա:
Ըստ Մխիթարյանի՝ եթե իշխանությունը իսկապես վստահ լիներ իր ուժերի վրա, նման մանիպուլյացիաների չէր դիմի: