Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի գրառումը. «Պետրոս Ղազարյան, դու Անդրանիկ Քոչարյան ես: Նույն արտահայտությունը դու արել ես Հանրայինի եթերում ու ներողություն չես խնդրել: Հիմա էլ ստում ես:
Շատ լավ գիտես, որ Բագրատ սրբազանն ու քո պաշտպանյալը նույն կոնտեքստում չեն ասել դա: Վերջին ճեպազրույցին ես որևէ մեկի, այդ թվում՝ քո ու Անդրանիկ Քոչարյանի անունը չեմ տվել, Բագրատ սրբազանի հետ զրույցում տվել եմ անուն ազգանուն, որին հետևել է այդ արձագանքը:
Տեսնելով, թե ձեր քարոզչամեքենան ոնց է խեղաթյուրմամբ կտրել այդ հատվածն ու տարածել՝ Բագրատ սրբազանը տասնյակ անգամ թե՛ եթերում, թե՛ ինձ հետ հանդիպումներում ներողություն է խնդրել:
Այն, ինչ արել է Քոչարյանը, որևէ մեկին ՉԻ ԿԱՐԵԼԻ: Իսկ եթե իրոք կոնտեքստ ասվածը չես հասկանում, ասեմ՝ դա նույնն է, ոնց որ մի դեպքում քեզ ուղղակի ասեն տանձ, մյուս դեպքում հարցնես՝ խնձո՞ր, թե՞ տանձ ու ասեն՝ տանձ»: