Այսօր՝ մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուր Հ․-ի վարած «SANY» մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկ Բ․-ի վարած «BMW X6» մակնիշի, 31-ամյա Արսեն Բ․-ի վարած «Chevrolet Camaro» մակնիշի և 32-ամյա Նազենի Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքերով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: