ՔՊ-ն օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի համար. Թաթոյանը՝ ԱԺ միջադեպի մասին
copy image url

ՔՊ-ն օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի համար. Թաթոյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 23:35 26-03-2025
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովում լրագրողների այսօրվա ակցիան միանգամայն օրինական և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում:

Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:

ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար:

Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին»:

Ամենից շատ դիտված