Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Թբիլիսյան խճուղու բազմահարկ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվել Գ.-ն է, ով Թբիլիսյան խճուղի 2ա շենքից ինքնասպանություն գործելու նպատակով իրենց ցած է նետել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով է ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում