Ասացեք գոնե մի զիջում, որ Ադրբեջանն է արել. Փաշինյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 18:25 26-03-2025
«Արցախյան շարժումը դուք չես սկսել, որ դուք էլ դադարեցնեք»,- ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է հակամարտության կողմ՝ դեռևս 1992-ի մարտին, նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 2022-ին Պրահայում ճանաչեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը՝ ընկրկելով Ադրբեջանի պահանջի առջև։ Եվ ի՞նչ ստացանք, Ադրբեջանը որևէ բան զիջե՞ց»,-ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց՝ Փաշինյանը ասում է, թե փոխզիջում եղավ՝ այն դեպքում, երբ համաձայնագրի վերջին երկու կետերը ադրբեջանական պարտադրանքով են զիջել։

«Չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով՝ «ֆաշիստ»՝ արտահանձնելով Ադրբեջանին, թեկուզ ինձ՝ կոչելով ռևանշիստ, միևնույն է, դրանից խաղաղությունը չի մոտենում։ Եվ հիմա այստեղ, օգտվելով հարցից իրավունքից, ուղղակի ասում եմ, նշեք գոնե մի կետ, որը Ադրբեջանը փոխզիջել է մեր բազմաթիվ զիջումներին ի պատասխան»,-նշեց Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ես դա անում եմ որպես ՀՀ վարչապետ, և եթե ՀՀ ժողովուրդը անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի ՀՀ վարչապետ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում