Դեկտեմբերի 8-ին «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 շենքերի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի հետ կապված, որ արդեն 10 տարի է՝ չի հաջողվում դառնալ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Վեոլիա Ջրի» բաժանորդ։
Այդ օրերին
Oragir.News-ը նկարահանում իրականացրեց շենքի տարածքում, զրուցեց բնակիչների հետ, որոնք իրենց դժգոհությունները հայտնեցին, մասնավորապես ասելով, որ դժվարանում են ձմռան ցուրտ օրերին գոյատևել առանց լույսի, գազի և ջրի։ Ամիսներ առաջ վերջիններս ստորագրահավաք էին սկսել, որ դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այսօր՝ մարտի 26-ին,
Oragir.News-ը կապ հաստատեց Արգիշտի 15 շենքի բնակչուհի Թամարա Հակոբյանի հետ, հասկանալու համար, թե գործն այժմ ինչ փուլում է գտնվում։
Բնակչուհին մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս փուլում սպասում են թեմայի վերաբերկալ ՏԿԵ-ում սպասվող քննարկմանը։
«Դիմումները գնացել են ՏԿԵ նախարարություն, քննարկում է գնում։ Ասել են, որ սպասվող քննարկմանը բնակիչներից մեկ հոգի կարող է ներկա լինել։ ՄԻՊ-ից էլ ասում են՝ այդքան էլ հեշտ հարց չի, բայց քննարկման փուլում է։ Մեր դեկտեմբերի բողոքներից հետո լույսերը դեռ ոչ մի անգամ չեն տարել»,- ասաց մեր զրուցակիցը։