Խոսել Սյունիքի հայկական լինելու մասին նշանակում է այդ փաստը կասկածի տակ դնել. քաղաքագետ
copy image url

Խոսել Սյունիքի հայկական լինելու մասին նշանակում է այդ փաստը կասկածի տակ դնել. քաղաքագետ

Ներքին 3 շաբաթ առաջ - 09:25 26-03-2025
«Երբ խոսվում է Սյունիքի հայկական լինելու մասին, նշանակում է, որ այդ փաստը ինչ-որ առումով կասկածի տակ է դրվում։ Անկախ այն բանից, թե որ երկրի դեսպանը կամ ներկայացուցիչն է հայտարարում, որ Սյունիքը հայկական է, դա ենթադրում է, որ թեման, այսպես, թե այնպես, քննարկելի է։ Ժամանակին խոսվում էր Արցախի հայկականության մասին, և այդ դեպքում ինչ-որ չափով հասկանալի էր, քանի որ Ադրբեջանը հրապարակավ վիճարկում էր այդ հարցը, և դրա շուրջ կոնֆլիկտ կար։ Բայց եթե հիմա ասում են, որ Սյունիքը հայկական է, դա ինձ համար գոնե լավ ուղերձ չէ։ Դա նույնն է, ինչ, օրինակ՝ հայտարարել, թե Երևանը հայկական է։ Այսինքն՝ կա՞ արդյոք դրա վերաբերյալ այլ կարծիք։ Մենք գործ ունենք սխալ քարոզչական թեզերի հետ, որոնք հատկապես Հայաստանի իշխանությունների պատասխանատվության ոլորտում են»։- Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի՝ Սյունիքի վերաբերյալ հայտարարությանը։

Դեսպանը X-ի իր միկրոբլոգում նշել էր․ «Սկսում եմ բարեկամության, համերաշխության, աջակցության այցը Սյունիք: Սյունիքը Հայաստանի տարածքի անբաժան մասն է։ Դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ, առանց անհանգստության և սպառնալիքների»։

Քաղաքագետի խոսքով՝ Ֆրանսիան դեռ 1990-ականներից հետաքրքրված էր Հարավային Կովկասով, և նրա ակտիվությունը Հարավային Կովկասում նոր չէ, և այդ գործում նրա համոզմամբ՝ իր մեծ դերն է ունեցել և ունի Ֆրանսիայի հայ համայնքը։

«Ներկայումս ԱՄՆ-ում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով Ֆրանսիան ձգտում է դառնալ նոր, հնարավոր ձևավորվող արևմտաեվրոպական բևեռի առաջնորդող ուժերից մեկը։ Դա ենթադրում է, որ Ֆրանսիան պետք է վերաձևի իր շահերի շրջանակը։ Աֆրիկյան երկրներում Ֆրանսիան վերջին շրջանում լուրջ պարտություններ է կրել, իսկ այդ տարածաշրջանում նա ավանդաբար ամուր դիրքեր ուներ։ Սակայն կարելի է ասել, որ այսօր այդ ազդեցությունը սահմանափակման վերջին փուլին է մոտեցել։ Հետևաբար՝ Ֆրանսիան, որպեսզի պահպանվի որպես գլոբալ խաղացող, պետք է ներկայացված լինի և ազդեցություն ունենա ռազմավարական նշանակության այլ գոտիներում։ Հարավային Կովկասը հենց այդպիսի գոտիներից մեկն է»,- ընդգծեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի ներկայիս քաղաքականությունը միտված է այն բանին, որ Ֆրանսիան տարածաշրջանում հնարավորինս ակտիվ դերակատարում ստանձնի։ Քաղաքագետը հավելեց նաև, որ Ֆրանսայի ակտիվությունը կարելի է կապել Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ, որն ուղղված է հատկապես Ֆրանսիայի և նրա ազդեցության գոտիների դեմ, որտեղ Բաքուն փորձում է հովհանավորել սեպարատիստական շարժումները, հրահրել բախումներ, ինչը չի կարող անտեսվել ֆրանսիացիների կողմից։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ֆրանսիան կարող է խոսքից անցնել գործի, երբ նա Հայաստանի համար դառնա այն դաշնակիցը ինչ ԱՄՆ-ն Իսրայելի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում