Ռազմիկ և Անահիտ ամուսնական զույգի բնակության վայրը ևս փոխել է աղետը։ Ամուսինները, որ հիսուն տարի ապրել, այգի, տուն ու տնտեսություն են հիմնել գետաբերանին, այլևս վստահ չեն, որ գետի հետ կարող են հաշտ ապրել։
Հիմա վերադարձի ճանապարհ չեն տեսնում: Իրենց տուն տանող կամուրջները հեղեղը քշել-տարել է, Դեբեդի վրայով անցնող կամուրջը աղետից օրեր անց վերականգնվեց, սակայն իրենց տուն տանողը, որ Ռազմիկը կառուցել էր, չկա, իրենց ուժերով կառուցել չեն էլ կարողանա, իսկ առանց դրա տուն հասնելն անհնար է։
Ամուսինների տունը թեև կանգուն է, աղետից չի տուժել, բայց ստացվում է, որ գետի մյուս ափ հասնելն է խնդիր։ Նրանք կորցրել են այգի ու տուն վերադառնալու հույսը, քանի որ կամուրջը վերականգնել չեն կարող, փոխհատուցում էլ չեն ստացել տարածքը չսեփականաշնորհելու պատճառով, քանի որ այն համարվում է անտառային ֆոնդ։
Արդեն գրեթե մեկ տարի է՝ ամուսիններն ապրում են վարձով բնակարանում ու գետի հակառակ կողմում մնացած իրենց տան մոտ մի կերպ՝քարաժայռերը հաղթահարելով գնում են միայն իրենց կենդանիներին՝ շանը՝ Տոգոյին, ու կատվին՝ Սևուկին, կերակրելու համար։ Վերջիններս հրաժարվել են լքել տունն ու տարածքը և շարունակում են հսկել այն ամենը, ինչ թողել է ջրհեղեղը։
Մանրամասները՝ տեսանյութում: