ՀՀ-ն «ջորի» էիք սարքել, քա՞նի անգամ եք «ջորիով» գնացել բանակցությունների․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 16:05 25-03-2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը: «Ընդդիմության այս նախագիծը շուստրի պոպուլիզմ է: Ընդդիմությունն ասում ա՝ հա, համաձայն ենք, որ Կառավարության ծրագրով նախատեսում եք դա անել, բայց եկեք մեր բերած օրենքով մի հատ էլ ամրագրենք, որ դա պետք է տեղի ունենա ու ձգտում ենք դրան: Որ երբ Կառավարությունը էս թիրախին հասնի, ընդդիմությունը գա, ասի՝ տեսեք, մենք եթե այդ օրենքը չբերեինք, ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր խոստման կատարմանը։ Եթե հանկարծ չկատարվի, ասեն, դե մենք ուզում էինք բերեինք, ինչ-որ բան էինք ուզում անել, ժողովուրդ ջան, սիրելի թոշակառուներ, մենք ուզում էինք ձեր թոշակը բարձրացնենք, բայց այս ապիկար իշխանությունը հրաժարվեց օրենքը ընդունել և ձեր թոշակները բարձրացնել։ Այսինքն, դուք բերել եք մի նախագիծ, որ ցանկացած ելքի պարագայում դուք պիտի ինչ-որ մի բանով արդարանաք, դրա համար դա շուստրի պոպուլիզմ է, ոչ թե պարզապես պոպուլիզմ, որովհետև որակյալ պոպուլիզմը դժվար բան է իրականում, որը ձեզ հասու չի։

Պարոն Խաչատրյանն ասում է՝ փոխվարչապետերին մեքենա եք առել, խի՞ փոխվարչապետը Ջորիով չի գնում Ադրբեջանի փոխվարչապետի հետ բանակցության: Քանի՞ անգամ եք Ջորիով գնացել հանդիպման, գնացե՞լ եք... Մի հատ «Ջորի» չկա ձեր ապօրինի գույքի մեջ»,- ասաց Կոնջորյանը:

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում