Անցորդների գլխին կախված վտանգը Ալավերդիում

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 22:21 24-03-2025
Քարաթափումները խնդիրներ են ստեղծել Մ6 միջպետական ճանապարհի Բաղրամյան փողոցի հատվածում: Մինչև ճանապարհի հիմնանորոգումը միակ մայթը գետեզրյա անվտանգ կողմում էր, հիմնանորոգումից հետո այն փողոցի հակառակ կողմում է՝ քարաժայռերի տակ, որտեղից մշտապես քարաթափումներ են լինում:

Հատկապես անձրևոտ օրերին մայթը լցվում է տարբեր տրամաչափի քարերով, դրանք երբեմն մեծ չափեր են ունենում ու վտանգ են ներկայացնում ոչ միայն անցորդների, այլև երթևեկող մեքենաների համար: Ստացվում է, որ ճանապարհի վերակառուցումը նոր վտանգներ է ստեղծել անցորդների համար, որոնք նախկինում չեն եղել:

Մեր նկարահանման պահին մայթերից արդեն հեռացված էին քարերը, որոնք թափվել էին անձրևների ժամանակ, սակայն մայթի կողերին կուտակված քարերի չափերից արդեն իսկ պարզ է դառնում, որ անցորդները լուրջ վտանգի տակ են: Իսկ պաշտպանիչ հենապատ կամ ցանց այս հատվածում չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված