Երևանից եկած ուժերը թող չխառնվեն Գյումրիի ընտրություններին. Սարիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 17:36 24-03-2025
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ուղղությունը Գյումրիի Մուշ թաղամասում էր։

ՔՊ-ի թեկնածուն` Սարիկ Մինասյանը նշեց, որ ինքը լինելու է բոլորի քաղաքապետը` անկապ թե, ով ինչ քաղաքական հայացքներ ունի։

Սարիկ Մինասյանը անդրադարձել է նաև երեկ Գյումրիում տեղի ունեցած բոյկոտին։ Նշենք, որ Սրբազան պայքարի շարժման անդամները երեկ բոյկոտել էին ՔՊ-ի քարոզարշավը, ընդգծել, որ չեն վստահում Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանական թիմին։

«Երևանից եկած ուժերը թող չխառնվեն Գյումրիի ընտրություններին»,-հայտարարեց Մինասյանը։

Մանրամասները` տեսանյութում։