44 տարեկան հասակում մահացել է Կանզի անունով բոնոբո կապիկը, որը հայտնի էր իր ինտելեկտով և մարդկային հմտություններին մոտ կարողություններով։ Նրան գտել են անշնչացած մի քանի օր առաջ։ Այս մասին գրում է MSN-ը։
Կանզին կարողանում էր լսելով հասկանալ շուրջ 3000 բառ և օգտագործում էր մոտ 500 լեքսիգրամ՝ հատուկ նշաններ, որոնց միջոցով հաղորդակցվում էր մարդկանց հետ։ 1990-ականներին նրան նույնիսկ սովորեցրել էին քարե գործիքներ պատրաստել, ինչպես նախնադարում։
Վերջին տարիներին Կանզին հետաքրքրվում էր նաև վիդեոխաղերով։ Նա խաղացել է Pac-Man և նույնիսկ մի քանի փորձից հետո յուրացրել Minecraft-ը։ Նրան հաճախ անվանում էին կենդանական աշխարհի Էյնշտեյն։