Հանրապետության նրբանցքում, որը շատերին հայտնի է որպես Ֆիրդուսի թաղամաս, մի առանձնատուն բառացիորեն կղզիացած է: Շինությունը շրջափակված է չորս կողմից, և դրա տակ առաջացել է խոր անդունդ, ստեղծելով տպավորություն, թե տունը «կղզու» վրա է գտնվում։
Տեսարանը միաժամանակ և՛ հետաքրքրաշարժ է, և՛ ցավալի: Տան շրջակա ողջ տարածքը քանդել են, սակայն, քանի որ տան տիրոջ հետ համաձայնության չեն հասել, կառույցը մնացել է այդ վիճակում։
Բնակիչները
Oragir.News-ի հետ զրույցում նշել են, որ տան սեփականատերը հրաժարվել է այն քանդելու թույլտվություն տալուց և փորձել է դիմադրել գործընթացին, ինչի հետևանքով էլ ձևավորվել է այս արտասովոր պատկերը։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել տանտիրոջ հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն նա չպատասխանեց զանգերին։
Հիշեցնենք, որ արդեն 1 տարի 7 ամիս է, ինչ Հանրապետության փողոցի բնակիչների խոսքով՝ իրենց ամեն կերպ փորձում են շրջափակման մեջ վերցնել։
Մանրամասները՝ տեսանյութում։