Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի։ Այն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։
Անիրավ տնտեսի առակում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որն իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը նրա մասին ամբաստանություն է լսում, թե վատնում է իր ունեցվածքը։
Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ի՞նչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր տիրոջ պարտապաններին՝ թեթևացնում է նրանց պարտքերը մասնակիորեն:
Թեև տնտեսն «անիրավ» էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց։
Այս առակը Հիսուս Քրիստոս պատմեց՝ ամենքիս պատգամելով, որպեսզի հոգևոր կյանքում մենք էլ ամեն ջանք ու եռանդ գործադրենք՝ ապահովելու համար մեր փրկությունը։