Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյանին
copy image url

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյանին

Ներքին 4 շաբաթ առաջ - 15:44 23-03-2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա են գտնվել ազգային ակադեմիական երգչախմբի փորձին, հետևել ստեղծագործական գործընթացին, շփվել անվանի երաժշտի և երգչախմբի անդամների հետ։

Անահիտ Մանասյանը՝ արժևորելով մշակութային գործիչների դերը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում, ընդգծել է մշակութային իրավունքների իրացման կարևորությունը։

Ամենից շատ դիտված