Վարչապետի կորտեժի աղմուկը լսում ենք բոլորս: Ինչո՞ւ է անհրաժեշտ վարչապետի տեղափոխությունը կազմակերպել աղմուկ-աղաղակով, հարայ-հրոցով․ այս մասին այսօր ԱԺ-ում «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» թեմայով լսումների ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին:
Ի պատասխան Անահիտ Մանասյանը նշեց, որ լրացուցիչ կուսումնասիրի հարցը. «Եվրոպական պետություններ իմ բազմաթիվ այցերի ժամանակ տեսել եմ, որ շատ բարձր է ոչ միայն այդ երկրի պաշտոնատար անձին ուղեկցող կորտեժային աղմուկը, այլ նաև՝ օտարերկրյա ներկայացուցիչներին ուղեկցող: Այս թեման մեր տեսանկյունից կարող է լինել շատ կարևոր ուսումնասիրության առարկա և եթե լինեն բացահայտումներ, որ սա մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է, կկարողանանք նաև իրավասու պետական մարմինների հետ այս հարցը հաղորդակցության առարկա դարձնել»: