Չինաստանում մահապատժի են ենթարկել Կանադայի 4 քաղաքացու՝ թմրանյութերի ապօրինի փոխադրման մեղադրանքով։ Այս մասին գրում է BBC-ն։
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտնել է, որ մահապատժի ենթարկվածներն ունեցել են երկքաղաքացիություն, իսկ նրանց ինքնությունները չեն հրապարակվում։
Կանադայի իշխանությունները, այդ թվում նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն, փորձել են կանխել մահապատիժը, սակայն չինական կողմը կոչ է արել Կանադային հարգել Չինաստանի դատական համակարգը։
Օտտավան խստորեն դատապարտել է կատարվածը։