Հաճելի է տեսնել ՀՀ քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ասպարեզում
copy image url

Հաճելի է տեսնել ՀՀ քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ասպարեզում

Ներքին 4 շաբաթ առաջ - 10:08 21-03-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզում: ՀՀ Կառավարության աջակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական:

Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»,- գրել է վարչապետը:

Ամենից շատ դիտված