Oragir.News-ը ստացել է ահազանգ, որ Ձիթողցոնց տուն-թանգարանում աշխատանքի ժամին «մեր Սարիկ»-ի համար ձայներ են հավաքում։
«Նիկոլ ու իր թիմը ինչ ողորմելի վիճակում են հայտնվել, որ նույնիսկ Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» ՊՈԱԿ (Ձիթողցոնց տուն), տնօրեն Անի Նազարյան, ֆոնդապահ՝ Անահիտ Մինասյանի հրամանով նրանց աշխատողները աշխատանքի ժամանակ զբաղված են լինում Սարիկի համար ձայն հավաքելով»,- նշեց մեր աղբյուրը։
Նշենք, որ Անի Նազարյանը 2023-ին է նշանակվել Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանի տնօրեն։
Անի Նազարյանին Շիրակի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի կադրն է։